Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի դուստրերը նախկինի պես ընդգրկված են Շվեյցարիայի 300 ամենահարուստ անձանց ցանկում, որ կազմել է Bilan հանդեսը, թեեւ, որ կորցրել են ունեցվածքի մի մասը:
Հանդեսի տվյալներով, Գուլնարա եւ Լոլա Քարիմովաները կորցրել են 200 միլիոն դոլար, բայց դեռ ունեն 1 միլիարդ դոլար:
Գուլնարան նախորդ տարի երրորդ տեղում էր Շվեյցարիայի ամենահարուստ կանանց ցանկում, իսկ այս տարի նա այդ հորիզոնականը կիսում է իր քրոջ հետ:
Ցանկում է նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի դուստրը` Դինարա Կուլիբաեւան, ով նախորդ տարի Ժնեւի Անյեր արվարձանում առանձնատուն է գնել 74 մլն ֆրանկով: Դինարան այդ հանրապետության ամենահարուստ կինն է: իր ամուսնու` Տիմուր Կուլիբաեւի հետ նա Ղազախստանի Ժողովրդական բանկի հիմնական բաժնետերն է: Չնայած Բեռնում հետաքննում են 600 մլն դոլարի լվացման գործը, նա ունի 4-5 մլրդ դոլար:


























