Ֆրենկ Սինատրայի Քալիֆորնիա նահանգի տունը, որի պատերը ամերիկյան աստղերի մի քանի սերունդների են հիշում, եւ որտեղ նույնիսկ Ջուդի Գարլենդի եւ Վինսենթ Մինելիի հարսանիքն է նշվել,  վաճառքի է հանվել 12 մլն դոլարով:

The Business Insider-ի տեղեկացմամբ, «մեղրաձայն» երգիչը, որի կատարումներն   էստրադայում արդեն դասական են դարձել, քոթեջն օգտագործել է շամպայնով եւ հրավառություններով ուղեկցվող աղմկոտ խնջույքների համար: Դրանց մասնակցել են Մերիլին Մոնրոն եւ Փոլ ՄըքՔարթնին

Farralone առանձնատունը 4 ննջասենյակ ունի, 5 լոգարան, 200 ավտոմեքենաների կայանատեղի եւ 16 ոտնաչափ բարձրությամբ առաստաղներ: Հոլիվուդյան պրոդյուսերներն այն հաճախ են օգտագործել ֆիլմեր նկարահանելիս, ներառյալ «Խենթերը», Californication հեռուստասեիալները,  «Գաղտնաբառը «Թրաձուկ» ֆիլմը եւ այլն, գրոմ է gazeta.ru-ն: