Իլոն Մասկը հայտնել է, որ ԱՄՆ պետական ծախսերը չկրճատելու դեպքում ԱՄՆ-ը կարող է հայտնվել սնանկացման եզրին։

Х-ի իր գրառման մեջ նա ընդգծել է, որ երկրի պարտքի հետ կապված իրավիճակը հիշեցնում է անհատական պարտապանին, որը չափից ավելի մեծ պարտականություններ է ստանձնել։

«Եթե պետական ծախսերի արմատական կրճատում չլինի, ապա, որպես չափից ավելի մեծ պարտքեր ունեցող, Ամերիկան կդառնա փաստացի սնանկ»,- երկուշաբթի գրել է Մասկը։

Նա նաեւ նշել է, որ պետական պարտքի տոկոսները արագ սկսում են կլանել ողջ հարկային հասույթը՝ միջոցներ չթողնելով երկրի կրիտիկականորեն կարեւոր կարիքների բավարարման համար։