Այսօր՝ հոկտեմբերի 22-ի երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունենալու' Փաշինյանի գլխավորությամբ։ Քննարկվելու է արդարության նախարարի թեկնածուների հարցը։

Հիշեցնենք, որ այս պահին շրջանառվում է 4 թեկնածուի անուն՝ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյան, Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյան և փաստաբան Ալեքսանդր Սիրունյան:

Վերջինս, ի դեպ, երեկ մասնակցում էր Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը։