Հայաստանից ոսկու վերաարտահանման ծավալները դեռևս նշանակալից են, սակայն այս ոսկին այժմ վերամշակվում է նաև երկրի ներսում։ Դրա մասին հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովում կառավարական ժամին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին։
Նախարարը պարզաբանել է, որ թանկարժեք մետաղների արտահանման մաքսատուրքի պատճառով՝ շուկայական արժեքի 0,8–1%-ի չափով, Հայաստան ներկրվող ոսկու ձուլակտորները սկսել են վերամշակվել երկրի ներսում։ Դա, ըստ էության, հանգեցրել է նրան, որ նրանք ազատվել են վերը նշված վճարներից։
Դա նաև նոր աշխատատեղեր է ստեղծել։ «Եվ դա արդյունք տվեց։ Արտահանման աճ ենք արձանագրում թե՛ պատրաստի, թե՛ կիսաֆաբրիկատների մասով»,-պարզաբանել է Պապոյանը։
Ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցին, թե ովքե՞ր են այս բիզնեսի սեփականատերերը և արդյոք կապ ունեն իշխանությունների հետ, Գևորգ Պապոյանը պատասխանել է, որ ինքը որևէ պրոտեկցիոնիստական սխեմայի մասին ոչինչ չգիտի։ «Ես չգիտեմ, թե ովքեր են սեփականատերերը: Դա մեզ չի հետաքրքրում։ Իսկ եթե ձեզ հետաքրքրում է, նայեք ձեր շուրջը և, մասնավորապես, ձեր խմբակցությանը։ Միգուցե այդ ժամանակ գտնեք»,-հակադարձել է էկոնոմիկայի նախարարը։


























