Թուրքիայի հետախուզական ծառայությունները ձերբակալել են 216 մարդու՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու կասկածանքով։ Այս մասին X-ում հայտարարել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիկայան։ 

«Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ 45 նահանգներում իրականացված գործողությունների շրջանակում ձերբակալվել է 216 մարդ»,- նշել է նախարարը։

Թուրքիայի հետախուզական ծառայությունները պարբերաբար գործողություններ են իրականացնում ԻՊ-ի դեմ։ Տարվա ընթացքում, ըստ ՆԳՆ տվյալների, հանրապետությունում ձերբակալվել է ավելի քան 3 հազար մարդ՝ ահաբեկչական խմբավորման հետ կապերի կասկածանքով։