Մենք շարժումն ու գործողությունը շատ հաճախ շփոթում ենք։ Կարելի է հազարավոր կալորիաներ ծախսել, հազարավոր ժամեր ծախսել և զրո արդյունք ստեղծել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այստեղից էլ ձևավորվել է աշխատանքի նկատմամբ մեր վերաբերմունքը. «Արդյունավետ աշխատելը շատ աշխատելն է, ավելի արդյունավետ աշխատելն ավելի շատ աշխատելն է՝ այն տրամաբանությամբ, որ շատ աշխատել, արդյունավետ աշխատել հասկացությունների մեջ է ընկած հարցի պատասխանը՝ ի վերջո աշխատանքը չարչարվե՞լն է, թե՞ ստեղծագործելը, աշխատանքը տառապա՞նք է, թե՞ վայելք։ Չիմացության, չսովորելու հիման վրա աշխատանքը տառապանք ու չարչարանք է, որ հիմնականում չի բերում արդյունքներ»,- ասել է նա։
Ըստ վարչապետի, պետությունը կարելի է ուժեղացնել միայն արդյունավետ աշխատելով, ավելի շատ արդյունք ստեղծելով։





























