Երևան քաղաքի ավագանու որոշմամբ՝ մայրաքաղաքի փողոցների շինհրապարակների ողջ տարածքում՝ տեսանելի վայրերում տեղադրվում են կատարվող աշխատանքների մասին իրազեկող ցուցատախտակներ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ քանդվող տարածքի բոլոր կողմերի երկայնքով ստեղծվում է արգելափակող գոտի՝ օգտագործելով մետաղական ճաղավանդակներից պատրաստված առնվազն 1.5 մետր բարձրությամբ ժամանակավոր պատնեշներ՝ լուսանդրադարձիչ նյութերով և լուսատու սարքերով:

Պարտադիր է նաև շինհրապարակներին հարող ասֆալտապատ մակերեսի կտրվածքի ամբողջ պարագծով ասֆալտածածկի ճեղքերը փակել  բիտումապոլիմերային մածիկով::

Երևանում վերգետնյա մալուխները փուլ առ փուլ կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. ընդհանուր առմամբ կփորվի շուրջ 80 կմ խրամուղի:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: