500 մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման ծրագրի շրջանակում Հայաստանի կառավարությունը հաստատել է 364 հաստատությունների աշխատանքային ծրագիրը։ Այս մասին հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում։ Դրանցից 157-ում, ինչպես նշեց նախարարը, աշխատանքներն արդեն ավարտված են։
Բոլոր ուսումնական հաստատությունները լաբորատորիաներով կահավորելու նախագծի վերաբերյալ Անդրեասյանը, մասնավորապես, նշեց. «Աշխատանքներ են իրականացվել 648 դպրոցներում, որոնք կամ արդեն ավարտվել են, կամ գտնվում են ավարտական փուլում։ Մինչեւ տարեվերջ դրանք բոլորը կսկսեն գործել»,- պարզաբանեց պաշտոնյան։





























