2025թ. Հակակոռուպցիոն կոմիտեի կարիքների համար պետբյուջեից կտրամադրվի 3 մլրդ 463,7 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2025թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 30-ին ասել է կառույցի ղեկավար Սասուն Խաչատրյանը։
«2024թ. համեմատ ֆինանսավորումը կկրճատվի 231,4 մլն դրամով կամ 6,3 տոկոսով»,- նշել է պաշտոնյան։
Այդ միջոցները, նրա խոսքով, կտրամադրվեն 1 ծրագրի իրականացմանը 4 միջոցառումներով։ Դրանց մոտ 90 տոկոսը կամ 3 մլրդ 21,4 մլն դրամը նախատեսված է աշխատավարձերի եւ հավելավճարների վճարման համար։



























