2025 թվականին Հայաստանի արդարադատության նախարարության կարիքների համար 2025 թվականին նախատեսվում է պետական բյուջեից հատկացնել 23 միլիարդ 815 միլիոն 649 հազար դրամ։ Այս մասին հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովում հայտարարեց Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արմինե Հարությունյանը՝ 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում։
Ըստ նրա՝ սա գրեթե 624 մլն դրամով ավելի է 2024 թվականի համեմատ։
«Գումարները կուղղվեն 7 ծրագրերի իրականացմանը»,- ասաց Հարությունյանը։



























