Հույն հնագետները Դեմոկրիտի համալսարանից, այլ երկրների գործընկերների մասնակցությամբ, պարզել են, որ Վերգինա քաղաքի արքայական դամբարանում գտնված տունիկան պատկանել է Ալեքսանդր Մակեդոնացուն։ Պարզվել է, որ այդ իրը մի ժամանակ կրել է Մակեդոնացին։ Հոդվածը հրապարակվել է Journal of Field Archaeology (JFA) գիտական պարբերականում։

Նախորդ հետազոտությունները ենթադրում էին, որ Ալեքսանդր Մակեդոնացու ընտանիքի մի քանի անդամներ թաղվել են Վերգինայի I, II եւ III թագավորական դամբարաններում։ Ընդ որում, Ալեքսանդր Մակեդոնացու թաղման տեղն անհայտ է մինչ այժմ։

Օտգագործելով թեստավոևման տարբեր մեթոդներ եւ պատմական տեղեկատվական աշխատություններ՝ գիտնականները հայտնաբերել են, որ 1-ին դամբարանի մնացորդները պատկանում են Փիլիպոս II-ին՝ Ալեքսանդրի հորը։ 2-րդ դամբարանի մնացորդները պատկանել են Ալեքսանդրի արյունակից եղբորը՝ Փիլիպոս III-ին, իսկ 3-րդ դամբարանի մնացորդները պատկանել են Ալեքսանդր IV-ին՝ Ալեքսանդրի որդուն, որը մահացել է պատանի հասակում։

Ամենաուշագրավը տունիկան էր, որը գտնվել է 2-րդ դամբարանում։

Պարզվել է, որ այն պատրաստված է եղել բամբակից եւ ներկված բոսորագույնով, որը կրում էին միայն էլիտարներ։

Նրանք նաեւ նշել են, որ տունիկան պատկերված է 2-րդ դամբարանի պատին եւ նույնականացվում է Ալեքսանդր Մեծի հետ։ Բացի այդ, հագուստի կողքին գտել են ոսկե գավազան, կաղնու պսակ եւ գլխազարդ, որոնք, ինչպես կարծում են, հնարավոր կապ ունեն հին Պարսկաստանի եւ, ավելի լայն իմաստով, Ալեքսանդրի հետ։

Հետազոտողները չեն կարողացել բացատրել, թե ինչու է տունիկան, ոսկե զարդերի կողքին, եղել դամբարանում, չնայած կասկածում են, որ դա կարող էր կապված լինել Փիլիպոս III-ի թագադրման հետ եղբոր մահից հետո։