Սրբազան պայքարի աջակիցները Էրեբունու ՁՊՎ-ի առջև հավաք են իրականացնում` հաջակցություն ձերբակալված 9 քաղաքացիների։

Նրանք պահանջում են անհապաղ ազատ արձակել նախօրեին եւ այսօր ձերբակալված 9-ը անձանց: Նրանք գրառումներով պաստառներ են բերել իրենց հետ եւ վանկարկում են «Ազատություն»:

Ձերբակալված անձիք են՝  Հայկ Նիկողոսյանը,  Աղվան Արշակյանը, Վիգեն Ազատյանը, Արա Մկրտչյանը, Նիկոլայ Քոչարյանը, Մուշեղ Նավասարդանը, Հովհաննես Ավետիսյանը, Միքայել Օհանյանը, Արտեմ Խառատյանը:

Ավելի վաղ փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնել էր, որ 9 քաղաքացիները ձերբակալվել են ապօրինի զենք պահելու կասկածանքով: