Բըրբենքի 31-ամյա հայազգի բնակիչը կշարունակի մնա կալանքի տակ, քանի որ դատարանում չի ընդունել իր մեղքը: Glendale News-Press»-ի փոխանցմամբ, նրան մեղադրում են մեկ ուրիշին ոտքից դանակով վնասվածք հասցնելու մեջ:
Հայկ Ղազարյանը, ում համար նշանակված է 1,1 մլն դոլար գրավ, սպասելու է դատարանի վճռին: Նախնական լսումները կայանալու են դեկտեմբերի 16-ին:
Ղազարյանը ձերբակալվել էր նոյեմբերի 30-ին Նոր Հալիվուդում Էդմոնդ Էսկանդարիին դանակով վիրավորելու կասկածանքով: Էսկանդարին ծանր մարմնական վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Քննչական մարմինն առայժմ չի պարզել հանցագործության դրդապատճառները:




























