Մադրիդի «Ատլետիկո»-ն պատրաստվում է գնել «Ռուբին»-ի երկու գլխավոր խաղացողներին՝ 28-ամյա արգենտինացի Ալեխանդրո Դոմինգեսին եւ 23-ամյա ռուսաստանցի Ալեքսանդր Ռյազանցեւին։ Այս մասին հաղորդում է REGNUM լրատվական գործակալությունը։ Ընդ որում, իսպանական ակումբը մտադիր է այդ քայլին գնալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Նշենք, որ երկու խաղացողների պայմանագրերը «Ռուբին»-ի հետ ավարտվում են դեկտեմբերին։ Դա նշանակում է, որ եւ՛ Ռյազանցեւը եւ՛ Դոմինգեսը կարող են լքել Թաթարստանի ակումբը ազատորեն, առանց դրամական փոխհատուցման։