London Chess Classic շախմատային սուպերմրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց աշխարհի առաջին համար Մագնուս Կարլսենի հետ եւ 5 միավորով ընթանում է 5-րդ տեղում: Նույնքան միավոր է վաստակել նաեւ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը: Հնդիկ գրոսմայստերը 5-րդ տուրում սեւերով հաղթեց անգլիացի Նայջել Շորթին: Առաջատարը 10 միավոր վաստակած ամերիկացի Հիկարում Նակամուրան է, որը սպիտակներով առավելության հասավ Դեւիդ Հաուելի նկատմամբ: Վլադիմիր Կրամնիկը սպիտակներով հաղթեց Մայքլ Ադամսին:
5-րդ տուր
Շորթ - Անանդ` 0:1
Արոնյան - Կարլսեն` 0,5:0,5
Կրամնիկ - Ադամս` 1:0
Նակամուրա - Հաուել` 1:0
1. Նակամուրա` 10
2. Կարլսեն` 9
3. Մաքշեյն` 8
4. Կրամնիկ` 8
5. Արոնյան` 5
6. Անանդ` 5
7. Շորթ` 3
8. Ադամս` 2
9. Հաուել` 2



























