Մահացել է ամերիկյան նկարիչ-պատկերազարդող, Բեթմենի մասին կոմիքսների հերոսների` Ջոկերի եւ Ռոբինի հեղինակ  Ջերի Ռոբինսոնը:  Նա մահացել է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում, 89 տարեկան հասակում:

Սուպերհերոս Բեթմենի կոմիքսների վրա նա սկսել է աշխատել նախորդ դարի 40-ական թվականներին:  Նկարչի հայտնի գործերից են Մարդ-Չղջիկը, Բեթմենի գործընկեր Ռոբինը եւ սուպերհերոսի գլխավոր թշնամի Ջոկերը:

«Ջերին կոմիքսներում ռեալիզմ մտցրեց, նաեւ` հումորի զգացում», - ասել է Չարլզ Կոչմենը` հանգուցյալի ընկերն ու գործընկերը, գրում է NEWSru.com-ը: