Նման հայտարարությունները վկայում են, որ Ադրբեջանը լիակատար ձախողում է ապրում ղարաբաղյան հարցի դիվանագիտական դաշտում: Այդ մասին դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` մեկնաբանելով ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն` հասցեագրված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
«Դեկտեմբերի 6-ին Ադրբեջանը միացավ այն հայտարարությանը, որում իր երախտագիտությունն է հայտնում համանախագահ պետություններին, իսկ հաջորդ օրը բացեիբաց դժգոհություն է հայտնում նրանց գործունեության հարցում: Միանշանակ է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ը եւ Նախագահի աշխատակազմը լուրջ տարաձայնություններ ունեն հակամարտության կարգավորման հարցում: Այսինքն վերջին օրերին նախագահական աշխատակազմի ներկայացուցիչները հակասական գնահատականներ են հնչեցնում համանախագահների հասցեին:
Այդ ամենը վկայում է, որ Բաքուն խճճվել է հակամարտության կարգավորման գործում եւ ի վիճակի չէ միանշանակ դիրքորոշում ձեւավորել, թեկուզ հրապարակային մակարդակով»,-ասել է Մելիքյանը:




























