2024թ. Բուքերյան մրցանակակի (The Booker Prize) է դարձել բրիտանացի գրող Սամանթա Հարվին «Ուղեծիր» վեպի համար։
Գրող եւ նկարիչ Էդմունդ դե Վաալը, որը գլխավորում է ժյուրին, հայտարարելով հաղթողի անունը, ընդգծել է, որ Հարվիին մրցանակը շնորհելու որոշումն ընդունվել է միաձայն։
«Ուղեծիրը» Բուքերյան մրցանակի հաղթողի առաջին գիրքն է, որի գործողությունները տեղի են ունենում տիեզերքում, ինչպես նաեւ ամենակարճ վեպն է՝ ընդամենը 136 էջ։
Բուքերյան մրցանակակիրը կստանա 50 հազար ֆունտ սթեռլինգ։ Բոլոր հեղինակները, որոնց ստեղծագործությունները մտել են մրցանակային ցուցակում, կստանան 2,5 հազար ֆունտ սթեռլինգի չեկեր եւ մրցանակակիր վեպի վերահրատարակման իրավունք «բուքերյան» ձեւավորմամբ։





























