ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Իսրայելում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել Արկանզասի նախկին նահանգապետ Մայք Հաքաբիին: Դրա մասին հայտնել է NBC News-ը։
Եթե հաստատվի, Հակաբին կլինի 2011 թվականից ի վեր այդ պաշտոնում հաստատված առաջին ոչ հրեան:
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մերձավոր դաշնակից Թրամփը խոստացել է վերջ տալ հակամարտությանը։ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև խաղաղ բանակցությունները փակուղի են մտել վերջին օրերին, երբ Կատարը հրաժարվեց միջնորդական ջանքերից: Հակաբին, ըստ երևույթին, կհայտնվի Միացյալ Նահանգների վրա միջազգային ճնշման կենտրոնում՝ հրադադարի շուրջ բանակցություններ վարելու համար:
«Ուրախ եմ տեղեկացնելու համար, որ Արկանզասի նախկին նահանգապետ Մայք Հակաբին առաջադրվել է Իսրայելում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում: Մայքը երկար տարիներ եղել է գերազանց պետական ծառայող, նահանգապետ և առաջնորդ: Նա սիրում է Իսրայելը և Իսրայելի ժողովրդին, և նույն կերպ Իսրայելի ժողովուրդը սիրում է նրան։ Մայքն անխոնջ կաշխատի Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու համար»,- ասված է Թրամփի հայտարարության մեջ:
Hրեական կոալիցիան շնորհավորական հայտարարության մեջ հանրապետական Հակաբիին անվանել է խմբի երկարամյա ընկեր՝ ընդգծելով նրա անսահման սերն Իսրայելի հանդեպ և խոստանալով, որ նրա նշանակումը ամերիկյան-իսրայել հարաբերությունները կամրապնդի` ավելի մեծ բարձունքների հասցնելով:




























