Արգենտինայի դաշնային վերաքննիչ դատարանը չորեքշաբթի հաստատել է նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների դատավճիռը, հայտնում է Reuters-ը։
Քիրշները, որը 2007-2015 թվականներին երկու ժամկետով նախագահ է եղել և վերջին անգամ զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը 2019-2023 թվականներին, մեղավոր է ճանաչվել պետական միջոցների խարդախության մեջ և 2022 թվականի դեկտեմբերին դատապարտվել վեց տարվա ազատազրկման:
Որոշումը դեռ կարող է բողոքարկվել Գերագույն դատարան: Կիրշները՝ Արգենտինայի ազդեցիկ գործիչն, իր նախագահության տարիներին բախվել է կոռուպցիայի մեղադրանքների՝ հասարակական աշխատանքների բաշխման գործում:
Նա վերապրել է մահափորձը 2022 թվականին, ինչն ի պաշտպանություն նրա զանգվածային ցույցեր է առաջացրել։ Կիրշները նշանակվել է պերոնիստական ընդդիմադիր «Արդարություն» կուսակցության ղեկավար, երբ կուսակցության նախկին նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին մեղադրանք է առաջադրվել առաջին տիկնոջ նկատմամբ ենթադրյալ չարաշահումների համար և այս տարվա սկզբին զրկվել կուսակցական պաշտոնից: Նա այս պաշտոնը կստանձնի նոյեմբերի 17-ից։
Արգենտինայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2025 թվականին, սակայն Կոնգրեսում քննարկվող՝ կոռուպցիայի համար դատապարտվածներին պետական պաշտոններ զբաղեցնել արգելող օրինագիծը, ընդունվելու դեպքում կարող է բարդացնել Քիրշների քաղաքական ապագան:




























