Փարիզի դատախազությունը պահանջել է զրկել «Ազգային միաբանություն» խմբակցության առաջնորդ Մարին լը Պենին իշխանությունում ընտրվելու իրավունքից հինգ տարով, տեղեկացրել է BFMTV-ն նոյեմբերի 13-ին։

Դատախազությունը նաեւ խնդրում է լը Պենին դատապարտել հինգ տարի ազատազրկման, երկուսը՝ պայմանական, ինչպես նաեւ 300 հազար եվրո տուգանք նշանակել։

Դատախազությունը խնդրել է պատժել լը Պենին Եվրախորհրդարանի միջոցների ոչ նպատակային ծախսման քրեական գործով։ Բացի լը Պենից՝ գործով անցնում են «Ազգային միաբանության» ավելի քան 20 ներկայացուցիչներ։ Նրանց համար առաջարկվել է ազատազրկում։

Դատախազությունը «Ազգային միաբանություն» կուսակցության համար խնդրել է տուգանք երկու մլն եվրոյի չափով, գրել է Le Parisien-ը։

Ինչպես նշել է BFMTV-ն, եթե դատարանը մեղադրական դատավճիռ կայացնի, Մարին լը Պենը չի կարողանա իր թեկնածությունն առաջադրել ընտրություններում, եթե անգամ բողոք ներկայացնի։

Մարին լը Պենը, մեկնաբանելով դատախազության պահանջները, հայտնել է, որ մեղադրանքը փորձում է քայքայել կուսակցությունը եւ «զրկել ֆրանսիացի ժողովրդին նրանց օգտին քվեարկելու հնավարությունից, որոնց նա ցանկանում է»։