Հոլիվուդում զինված անձն անկանոն կրակ է բացել մեքենաների եւ անցորդների վրա, իսկ վերջիններիս թվացել է, թե հերթական մարտաֆիլմի նկարահանումներն են տեղի ունենում:Մարդիկ հասկացել են, որ ամեն ինչ իրական է այն ժամանակ, երբ վարորդներից մեկը վիրավորվել է:
Mercedes-ի վիրավոր վարորդին տեղափոխել են հիվանդանոց, բժիշկները փորձում են փրկել նրան կյանքը:Կատարվածի մեղավորին, որը եղել է մոտավորապես 20 տարեկան, սպանել են դեպքի վայր հասած ոստիկանները, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:Կատարվում է հետաքննություն, հարցաքննվում են չարագործի հարազատները, ոստիանությունն առայժմ որեւէ կերպ չի կարողանում բացատրել միջադեպը:



























