Ես որպես վարչապետ եւ կառավարող կուսակցության նախագահ, ես պատասխանատվություն ունե՞մ ՀՀ-ում անկախ դատական համակարգի գոյության համար. ինչպե՞ս ես պետք է այդ պատասխանատվությունը իրականացնեմ: Այս մասին «հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա, որ Հայաստանում ընկալումն այնպիսին է, որ  անկախ դատական համակարգ չկա, կամ արարության պակաս կա: Հիմա որ մարդկանց հարցնենք՝ ո՞վ է դրա պատասխանատուն ու մեղավորը, քանի՞ ԲԴԽ  նախագահի կամ քանի դատավորի անուն են տալու: Կարո՞ղ եք կռահել ում անունն են տալու, իմ անունն են տալու: Բա ես այդ պատասխանատվությունը ոնց կրեմ, եթե չխնդրեմ հրաժարական տալ:

Դուք հարցնում եք նոր մարդը ինչ կարող է փոխել, համակարգը պետք է փոխի:

Գալիս է մի պահ, երբ համակարգը փոխող մարդը նաեւ օբյեկտիվորեն այնքան շատ է հարազատ դառնում համակարգին, որ այլեւս համակարգի հետագա դինամիկ փոփոխության նեևրուժը էականորեն նվազում է: Դա է այն կետը, որ ես պետք է խնդրանքով հանդես գամ»,-ասաց նա: