Մարզային այցերի ժամանակ ինձ համար բացահայտվեցին պրոբլեմներ, որոնք առողջապհության համակարգում առկա եւ, եւ իմ գնահատականն այն էր, որ մենք դեռեւս պատրաստ չենք այդ մեծ քայլը անելուն: Այս մասին «հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով առողջապահության ապահովագրության անցնելու մասին:
Նա հիեցրեց, որ 2018-ից ի վեր առողջապահության բյուջեն կրկնապատկվել է. «Դեպքերի թիվը ավելացել է, բայց ես չեմ զգում մարդկանց գոհունակության մակարդակը ավելացել է: Սա ֆենոմեն է, որն ինձ համար բացում է անորոշություններ: Մինչեւ այդ անորոշությունների պատասխանը չստանամ, ես որոշում չեկ կայացնի առողջապահության ապահովագրության ներդրման համար: Որովհետեւ կարող է պարզվել, որ մեր դիմաց մի մեծ խորշ կա, որը մենք չենք տեսնում եւ կարող է մեծ ձախողում, մեծ փլուզում լինել, որը մեզ վրա շատ ծանր կնստի:
Եթե մենք փակուղի մտանք, դա շատ հետեւանքներ կարող է ունենալ: Մենք շարունակելու ենք գնալ այս ճանապարհով, բայց մենք համակարգի ներդրումը կանենք այն պահին, երբ անորոշությունների այնքան մասի պատասխանը ունենանք, որ պատկերավոր ասած, մի քանի կմ դեմներս տեսադաշտ լինի»,- ասաց Փաշինյանը:




























