NEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր երեկոյան կայանալիք ՔՊ խմբակցության նիստին կմասնակցեն նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամները։ Մասնավորապես՝ ներկա են լինելու ԲՏԱ նախարարը, Ֆինանսների նախարարը, ՏԿԵ նախարարը, ԱԽ քարտուղարը, ՊՎԾ ղեկավարը եւ այլ պաշտոնյաներ։
ՔՊ-ականները մեզ հետ զրույցում ասացին, որ օրակարգում հիմնականում ներքաղաքական հարցեր են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ամենայն հավանականությամբ նիստին քննարկվելու է Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին եւ Հովիկ Աղազարյանին «խնդրել էր» վայր դնել մանդատը: Նարեկ Զեյնալյանն արդեն դիմումը գրել է, իսկ Հովիկ Աղազարյանը դիմադրում է:




























