Նորվեգիայում ստեղծվել է դեսանտային գործողությունների կենտրոն, ինչը դարձել է Ռուսաստանի արկտիկական շեմին իր գործողություններն ամրապնդելու ՆԱՏՕ-ի անդամի վերջին քայլը, գրում է Newsweek-ը։

Երկրի հյուսիսում՝ Սյորեյսայում գտնվող կենտրոնը դեսանտային պատրաստում է ապահովում ամերիկացի, բրիտանացի և հոլանդացի անձնակազմի համար: Նորվեգիան չունի իր սեփական դեսանտային ուժերը, սակայն նրա հիմնական բանակային որոշ ստորաբաժանումներ և հատուկ նշանակության ուժեր տեղակայված են այս տարածաշրջանում:

Ըստ լրատվամիջոցի, Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր Նորվեգիան ավելացրել է ներդրումները ռազմական օբյեկտներում՝ ծախսելով գրեթե 16 միլիարդ կրոն (1,44 միլիարդ դոլար) միայն Տրոմսի շրջանի բազաների վրա։

Սյորեյսան գտնվում է Ռեյսֆյորդի ափին և ունի մոտ 3500 բնակիչ։ Տեղական օդանավակայանում են տեղակայված Օդային գործողությունների միասնական կենտրոնը (JAOC) և Կառավարման ու  հաշվետվողական կենտրոնը (CRC):

«Մենք պետք է համատեղ վարժանքներ անցկացնենք, որպեսզի պաշտպանենք Նորվեգիան, Հյուսիսային տարածաշրջանը և ՆԱՏՕ-ն ճգնաժամային և պատերազմական իրավիճակներում»,- ասվում է Նորվեգիայի պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրամի հայտարարության մեջ: