Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը կիրակի օրը ժամանել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիև՝ նոր պաշտոններում իրենց առաջին օրն օգտագործելով Ուկրաինային աջակցություն հայտնելու համար, հայտնում է Reuters-ը։
«Պատերազմի առաջին օրվանից ԵՄ-ն Ուկրաինայի կողքին է»,- գրել է Կոշտան X սոցիալական ցանցում՝ տեղադրելով իր, Կալասի և ԵՄ ընդլայնման բաժնի ղեկավար Մարտա Կոսի լուսանկարը, որոնք Կիև են ժամանել գնացքով։
«Մեր մանդատի առաջին իսկ օրվանից մենք վերահաստատում ենք մեր անսասան աջակցությունը ուկրաինացի ժողովրդին», - հավելել է նա։
Ե՛վ Կալասը, և՛ Կոստան աջակցում են Ուկրաինային։ Սակայն նրանցից ոչ մեկը չի կարող հետագա օգնության կոնկրետ խոստումներ տալ, քանի որ դրա համար պահանջվում է ԵՄ ազգային կառավարությունների աջակցությունը:
ԵՄ-ն պնդում է, որ իր ինստիտուտները և անդամ երկրները մոտ 133 միլիարդ դոլարի օգնություն են տրամադրել Ուկրաինային պատերազմը սկսվելուց ի վեր, սակայն հետագա աջակցությունը մնում է անորոշ, հատկապես, եթե հունվարին պաշտոնը ստանձնող նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կրճատի ԱՄՆ աջակցությունը:





























