«Չոնջո Մեծ թագավոր» նոր ականակիրը, որը հակահրթիռային պաշտպանության Aegis համակարգ ունի, համալրել է Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը Պուսանում հատուկ արարողության ժամանակ։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով հարավկորեացի զինվորականներին։
Նավը կառուցվել է HD Hyundai Heavy Industries ընկերության նավաշինարանում, այն ՌԾՈւ-ին է հանձնվել անցած շաբաթ։ Արարողությունը նշանակում է նավի օգտագործման սկիզբ զինվորականների կողմից, նշել է Yonhap-ը։ Նավն ունի Aegis նորագույն համակարգ, որը թույլ է տալիս ոչ միայն հայտնաբերել եւ հետեւել հրթիռների թռիչքին, այլեւ խփել դրանք։ Նախատեսվում է, որ նավի վրա կտեղադրվեն SM-3 զենիթային հրթիռներ, որոնք կարող են խոցել թիրախները ավելի քան 100 կիլոմետր բարձրությունում։
Նավի ջրատարողությունը 8,2 հազար տոննա է, երկարությունը՝ 170 մետր։ Գործակալությունը նշել է, որ Հարավային Կորեան նախատեսում է ձեռք բերել եւս երեք նավ այս շարքից։
ՌԾՈւ-ն ունի երեք ականակիր Aegis համակարգով՝ «Սեջոն Մեծ թագավոր», «Յուլգոկ Լի Ի», «Սոե Ռյու Սոն Ռյոն»։





























