Հնդկաստանի անվտանգության սահմանապահ ուժերը (BSF) լրացուցիչ գումարտակներ են տեղակայել Պակիստանի հետ սահմանին անօրինական հատումները կանխելու համար։ Այս մասին տեղեկացրել է PTI գործակալությունը՝ հղում կատարելով ուժային կառույցներում ունեցած աղբյուրներին։

Տեղակայվել է ավելի քան 2 հազար մարդ Պակիստանի հետ միջազգային սահմանի երկայնքով։ Այս որոշումն ընդունվել է 2024թ. ահաբեկչական գրոհների շարքից հետո Ռաջոուրի, Փունչ, Ռեասի, Ուդհամպուր, Կատուա եւ Դոդա օկրուգներում , որոնց հետեւանքով զոհվել է ավելի քան 40 մարդ, ներառյալ ուժային կառույցների 18 ներկայացուցիչ։

Հնդկաստանի անվտանգության սահմանապահ ուժերը պահպանում են միջազգային սահմանի ավելի քան 2 289 կիլոմետր, որն անցնում է Ջամու, Փենջաբ, Ռաջաստհան եւ Գուջարաթ տարածաշրջանով երկրի արեւմուտքում։ Ջամուին բաժին է ընկնում այդ սահմանի 485 կիլոմետրը՝ թավ անտառներով եւ լեռնային տեղանքով։ Այս շրջանում տեղակայված է BSF-ի ընդհանուր ամամբ մոտ 10 գումարտակ։

Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ փաստացի սահմանը անցնում է այսպես կոչված վերահսկման գծով՝ սահմանազատիչ գիծ 740 կիլոմետր երկարությամբ Ջամուի եւ Քաշմիրի տարածքում։ Սահմանային վեճը պետությունների միջեւ շարունակվում է 1947 թվականից, երբ Բրիտանական Հնդկաստանը, անկախություն ստանալով, բաժանվեց երկու պետության կրոնական հատկանիշով։ Այժմ Քաշմիրում չկա պաշտոնական պետական սահման։ Հնդկական մասում ակտիվորեն գործում են խմբավորումներ, որոնք կողմ են երկրից տարածքի անջատմանը։ Նյու Դելին Իսլամաբադին մեղադրում է ծայրահեղականներին աջակցելու մեջ, վերջինը հերքում է այդ մեղադրանքները։