Իսրայելը Գազայի հատվածում տիրապետում է տարածքների, որոնց մի մասից պատանդների գործարքի շուրջ բանակցություններում չի կարող հրաժարվել:
Դրա մասին այսօր առավոտյան հայտարարել է Սփյուռքի հարցերի և հակասեմականության դեմ պայքարի նախարար Ամիխայ Շիկլին, հայտնում է «Այսօր Իսրայելում» պորտալը։
«Մենք Գազայի հատվածում ունենք տարածքային ակտիվներ, որոնցից մենք չենք կարող հրաժարվել»,-ընդգծել է նա։





























