Պետդեպարտամենը թույլատրել է Հնդկաստանին վաճառել սարքավորումներ MH-60R ուղղաթիռների համար եւ ուղեկից նյութատեխնիկական ապահովում (1,17 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ)։ Այս մասին տեղեկացրել է Պենտագոնի անվտանգության ոլորտում համագործակցության գործակալությունը, որը պատասխանատու է ռազմական տեխնիկայի եւ սպառազինությունների մատակարարման համար ըստ միջկառավարական պայմանագրերի։

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը «հավանություն է տվել Հնդկաստանի կառավարությանը MH-60R բազմաթիրախային ուղղաթիռների սարքավորումներ վաճառելուն»։ Փաստաթղթում նշվել է, որ հարավասիական հանրապետության իշխանությունները ավելի վաղ թույլտվություն էին խնդրել Վաշինգտոնից կապի համակարգեր, զինամթերք, տարբեր պահեստամասեր եւ այլ սարքավորումներ գնելու, ինչպես նաեւ դրանց սպասարկման համար։

Ամերիկյան կողմը կարծում է, որ վաճառքը կնպաստի Նյու Դելիի հետ ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանը։

Ջո Բայդենի վարչակազմը արդեն Կոնգրեսին տեղեկացրել է այս որոշման մասին։ Օրենսդիր մարմինը 30 օր ունի պոտենցիալ գործարքի դիտարկման համար։ Պենտագոնը հավաստիացրել է, որ սարքավորումների վաճառքը չի վնասի ԱՄՆ մարտունակությանը։