Այսօր մի շարք ուկրաինական, ինչպես նաեւ ռուսաստանյան եւ հայկական մի շարք լրատվամիջոցներ համացանցում լուր են «պեղել»  Facebook սոցիալական ցանցի  փակման մասին:

Չզարմանաք, խոսքը ոչ թե ցանցի ժամանակավոր խափանման, այլ 2012թ. մարտի 15-ից ցանցի վերջնական փակման մասին է: «Facebook-ը դուրս է եկել վերահսկողությունից, իսկ ընկերության կառավարման ժամանակ առաջացած սթրեսը կոտրել է կյանքս»,-իբր հայտարարել է Մարկ Ցուկերբերգն ասուլիսում (որը երբեք էլ տեղի չի ունեցել): Նորությունը տարածվել է հաշված ժամերի ընթացքում, ընդ որում, այն սկսել են տարածել նաեւ դաշտում հեղինակություն ունեցող լրատվամիջոցները:

Սակայն  հետաքրքիրն այն է, որ այդ տեղեկությունը տարածվել է Weeklyworldnews.com երգիծական կայքի կողմից, եւ փաստի առաջին իսկ ստուգման դեպքում հնարավոր էր նկատել սխալը: Կայքում մեկ այլ անհամապատասխանություն էլ է եղել, որը պետք է  խմբագիրներին  ստիպեր զգուշանալ. տեղեկությունը տեղադրվել էր, ուշադրություն, 2011 մարտի 13-ին:

Ինքը` Ցուկերբերգը, վերջին նորություններում հայտնվել էր, սակայն, բոլորովին այլ առիթով: Հաքերները կոտորել են Ցուկերբերգի Facebook-յան էջը  եւ տեղադրել նրա  14 անձնական լուսանկարները` «Ժամանակն է շտկել Facebook-ի անվտանգության թերությունները» գրառումով: Լուսանկարներում Մարկը պատկերված է ընկերների շրջապատում, ինչպես նաեւ սննդի պատրաստման ժամանակ: