ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մեկնաբանել է Վրաստանում վերջին օրերի իրադարձությունները:  Նա երկրի իշխանություններին կոչ է արել քայլեր ձեռնարկել խաղաղությանն ու կայունությանը նպաստելու համար, քանի որ, ընդգծել է Ռյուտեն, դա բխում է ողջ վրաց ժողովրդի շահերից, հաղորդում է SOVA-ն։

Դաշինքի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ռազմաքաղաքական դաշինքը հիմնված է ժողովրդավարության, արժեքների, ազատության նկատմամբ հարգանքի և ժողովրդավարության սկզբունքների վրա։

«Ես խորապես հավատում եմ, որ այս արժեքները մեր հավաքական խաղաղության և բարգավաճման հիմքն են։ Այս պահին, ես տեսնում եմ, որ բոլոր դաշնակիցները հստակեցնում են, որ պետք է խուսափել ցանկացած գործողություններից, որոնք խաթարում են Վրաստանում ժողովրդավարությունը կամ ժողովրդավարության խթանումը և երկրի ինտեգրումը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը: Նրանք կոչ են անում Վրաստանի կառավարությանը մնալ այն ուղու վրա, որը գծել է մի քանի տարի առաջ»,- եզրափակել է Ռյուտեն:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում և ողջ Վրաստանում բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ նոյեմբերի 28-ի երեկոյան վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է ԵՄ անդամակցության բանակցությունների հարցի դադարի մասին։ Նրա խոսքով՝ Թբիլիսին Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը կհետաձգի մինչեւ 2028 թվականի վերջ, իսկ մինչեւ 2030 թվականը կմիանա ԵՄ-ին։ Կոբախիձեն այս որոշումը բացատրեց  , Վրաստանի համար վիրավորական «շանտաժով»՝ որոշ եվրոպացի քաղաքական գործիչների և բյուրոկրատների կողմից։

Մի շարք հասարակական կազմակերպություններ հաղորդում են ոստիկանության կողմից ձերբակալված ցուցարարների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և բողոքի ցույցը ցրելու ժամանակ Վրաստանի ՆԳՆ-ի անօրինական գործողությունների մասին։

Վրաստանի վարչապետի հայտարարությանը նախորդել է Եվրախորհրդարանի բանաձեւի ընդունումը, որում նշվում է հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին։ Ստրասբուրգը կոչ է արել նոր ընտրություններ անցկացնել միջազգային վերահսկողության ներքո։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արտակարգ հայտարարություն է արել։ Երկրի ղեկավարի ճեպազրույցը տեղի է ունեցել ընդդիմության առաջնորդների հետ հանդիպումից անմիջապես հետո։ Նախագահն իր ելույթում, ի թիվս այլ բաների, կոչ է արել ընդդիմությանը համախմբվել և համակարգել իրենց գործողությունները։