Նամիբիայի փոխնախագահ եւ կառավարող «Նամիբիայի Հարավարեւմտյան Աֆրիկայի ժողովրդական կազմակերպություն» կառավարող կուսակցության թեկնածու Նետումբո Նանդի-Նդաիտվան հաղթել է նախագահական ընտրություններում, որոնք տեղի են ունեցել նոյեմբերի 27-ին։ Այս մասին հայտնել է ընտրական հանձնաժողովը բոլոր ընտրաթերթիկների հաշվարկից հետո։
«Նետումբո Նանդի-Նդաիտվան ստացել է ձայների 57 տոկոսը»,- նշել է Նամիբիայի ռադիոհեռարձակման կորպորացիան։ Մինչ այդ երբեք կինը չի եղել Նամիբիայի ղեկավար։
Նախագահական ընտրություններին մասնակցել է 15 թեկնածու։ Առաջին փուլում հաղթանակի համար անհրաժեշտ էր հավաքել 50 տոկոս գումարած մեկ ձայն։
72-ամյա Նետումբո Նանդի-Նդաիտվան Աֆրիկայի ամենափորձառու քաղաքական գործիչներից է։ Նա սովորել է ԽՍՀՄ-ում եւ ստացել «Կոմունիստական երիտասարդական շարժման աշխատանքը եւ գործունեությունը» մասնագիտության վկայական։ Հետագա տարիներին Նետումբո Նանդի-Նդաիտվան զբաղեցրել է ամենատարբեր պետական պաշտոններ, ինչպես նաեւ եղել է խորհրդարանի պատգամավոր։





























