Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Միրոսլավ Քլոզեին ժամանակավորապես մեկուսացրել են թիմից, այնպես որ նա չի կարողանում մասնակցել մարզումներին: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի նկատմամբ նման արմատական միջոցների պատճառը «խոզի գրիպն է», որով վարակվել են նրա երկվորյակ որդիները՝ Լուանն ու Նոան:

«Հենց դա էլ „Բավարիայի“ եւ ազգային ընտրանու մարզումներում նրա բացակաության պատճառն է: Ինքը՝ Քլոզեն՝ A/H1N1 վիրուսով չի վարակվել»,- ասված է ակումբի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Քլոզեի մասնակցությունը կիրակի օրը կայանալիք Գերմանիայի եւ Կոտ դ'Իվուարի հավաքականների ընկերական հանդիպմանը դեռ հարցականի տակ է: