Բրազիլիայի Կոնգրեսի դաշնային պատգամավոր Էդուարդու Բոլսոնարուն պատրաստ է փոխարինել հորը՝ հանրապետության նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին 2026թ. նախագահական ընտրություններում։
«Պլան А-ն [Ժաիր] Բոլսոնարուն է, ես կարող եմ լինել պլան B-ն»,- նրա խոսքերը մեջբերել է տեղի Folha de S.Paulo թերթը։
Պատգամավորն ընդգծել է, որ իր հայրը նախկինի պես հիմնական թեկնածուն է գալիք ընտրություններում՝ չնայած ընտրական հանձնաժողովի որակազրկմանը։ Ժաիր Բոլսոնարուին արգելել են մասնակցել ընտրություններին մինչեւ 2030թ., նրան կասկածում են մայրաքաղաքի անկարգություններին աջակցելու մեջ 2023թ. հունվարին, Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի կողմից պաշտոնավարությունն ստանձնելուց հետո, որը հաղթել էր Բոլսոնարուին 2022թ. ընտրություններում։
Թերթի տեղեկացմամբ՝ Էդուարդու Բոլսոնարուից բացի Բրազիլիայի նախկին նախագահի դաշնակիցները դիտարկում են նաեւ նրա կնոջ՝ Միշել Բոլսոնարուի եւ որդու՝ Ֆլավիու Բոլսոնարուի թեկնածությունները։ Ֆլավիուն նախկին նախագահի ավագ որդին է, նա Կոնգրեսի Դաշնային սենատի անդամ է 2019 թվականից։





























