Դոնալդ Թրամփի փաստաբան Սթիվ Սեդոուն չորեքշաբթի միջնորդություն է ներկայացրել Ջորջիա նահանգի վերաքննիչ դատարան 2020թ. ընտրությունների գործը փակելու մասին՝ պահանջը հիմնավորելով պատասխանողի նախագահական իմունիտետով։
Փաստաթղթում նշվել է, որ « 2024թ. նոյեմբերի 5-ին Դոնալդ Թրամփը նորից ընտրվել է նախագահ, եւ 2025թ. հունվարի 20-ին տեղի կունենա նրա երդմնակալությունը», իսկ «գործող նախագահը լիովին պաշտպանված է ցանկացած մեղադրանքից եւ դատական հետապնդումից ինչպես դաշնային, այնպես էլ նահանգային մակարդակով»։
Դեկտեբերի 3-ին Թրամփի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել նաեւ Նյու Յորքի դատարան՝ խնդրելով փակել Trump Organization ընկերության ֆինանսական փաստաթղթերի կեղծման գործը նախկին պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին փող վճարելու վերաբերյալ։ Նորընտիր նախագահի իրավաբանները պահանջում են «չեղարկել ատենակալների որոշումը»։





























