Եվրամիությունը TikTok սոցիալական ցանցին հրահանգել է սառեցնել Ռումինիայի ընտրություններին առնչվող տվյալները, ասված է հինգշաբթի տարածած հաղորդագրության մեջ։
ԵՄ պաշտոնյաները հրահանգ են արձակել ըստ Թվային ծառայությունների մասին օրենքի, որը կարգավորում է Եվրոպայում սոցիալական մեդիայով զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերությունների գործունեությունը:
Ըստ Reuters գործակալության՝ այս քայլն արվել Ռումինիայի ընտրություններին օտարերկրյա հնարավոր միջամտության վերաբերյալ ԱՄՆ-ի մտահոգությունների ֆոնին, երբ նոյեմբերի 24-ի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթանակ տարավ ռուսամետ քաղաքական գործիչ Կալին Ջեորջեսկուն:
Ծայրահեղ աջ կուսակցությունները Ռումինիայի խորհրդարանական ընտրություններում նույնպես լավ արդյունքներ ցույց տվեցին։





























