ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է կառուցել իր թիմը։ Նա հայտարարել է, որ տեխնոլոգիական ոլորտի ներդրող Դեյվիդ Սաքսը կվերահսկի արհեստական ինտելեկտի և կրիպտոարժույթի վերաբերյալ ԱՄՆ քաղաքականությունը, հայտնում է CNN-ը։
«Այս կարևոր դերում Դեյվիդը կղեկավարի վարչակազմի քաղաքականությունը արհեստական ինտելեկտի և կրիպտոարժույթի վերաբերյալ, երկու ոլորտներ, որոնք կարևոր են ամերիկյան մրցունակության ապագայի համար», - գրել է նա իր Truth Social-ում:
ԱՄՆ նորընտիր նախագահը նաև ընդգծել է, որ Դեյվիդ Սաքսը կենտրոնանալու է Ամերիկան երկու ոլորտներում էլ համաշխարհային առաջատար դարձնելու վրա։ Մասնավորապես, նա.
պաշտպանելու է խոսքի ազատությունը առցանց «և մեզ հեռու պահելու տեխնոլոգիական ընկերությունների կողմից կողմնակալությունից և գրաքննությունից».
աշխատելու է իրավական դաշտի վրա, որպեսզի կրիպտո արդյունաբերությունը ստանա այն հստակությունը, որը պահանջում էր և կարողանա զարգանալ ԱՄՆ-ում:
Բացի այդ, Սաքսը նախագահելու է Գիտության և տեխնոլոգիաների հարցերով նախագահի խորհրդականների խորհուրդը:
Թրամփը նշել է՝ ով է պատասխանատու լինելու ԱԻ և կրիպտոարժույթների ոլորտում ԱՄՆ քաղաքականության համար

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























