Նավթի գները կայունացել են ուրբաթ օրը կայացած սակարկություններում` ՕՊԵԿ+ նախարարական հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել նախօրեին, որում որոշվել է էլ ավելի հետաձգել արդյունահանման պլանավորված աճը։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի փետրվարյան ֆյուչերսների արժեքը կազմել է մեկ բարելի դիմաց 72,06 դոլար, ինչը 0,03 դոլարով (0,04%) ցածր է նախորդ առուվաճառքի փակման ցուցանիշից։ Հինգշաբթի օրը այս պայմանագրերը նվազել են 0,22 դոլարով (0,3%)՝ հասնելով 72,09 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում աճել են 0,01 դոլարով (0,01%)՝ հասնելով 68,31 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով այս պայմանագրերի արժեքը նվազել է 0,24 դոլարով (0,4%)՝ հասնելով 68,3 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Brent տեսակի նավթի գինը կայունացել է մեկ բարելի դիմաց 72,06 դոլարի սահմաններում

Հասանելի է
русский


























