Վաշինգտոնում Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ հանդիպմանը նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանն ասել է, որ Կիևն ԱՄՆ-ից օգնության ևս մեկ փաթեթ կստանա մինչև 2025 թվականի հունվարին Դոնալդ Թրամփի երդմնակալությունը, գրում է The Guardian-ը։
Օգնության ռազմական բաժինը ներառում է «հարյուր հազարավոր լրացուցիչ հրետանային արկեր, հազարավոր հրթիռներ և հարյուրավոր զրահամեքենաներ», հաղորդում է թերթը։ Բացի այդ, ԱՄՆ-ն օգնություն է խոստանում Ուկրաինայի սահմաններից դուրս գտնվող օբյեկտներում զինվորականների պատրաստման հարցում:
Հրատարակությունը գրում է նաև գրեթե ձեռք բերված համաձայնության մասին՝ Կիևին վարկերի տեսքով 20 միլիարդ հատկացնելու մասին, որոնք ապահովվելու են ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներով։
Ուկրաինային օգնությունը պետք է ամրապնդի իր դիրքերը Դոնալդ Թրամփի երդմնակալության նախօրեին և ուկրաինական պատերազմի հարցում ամերիկյան վարչակազմի կուրսի փոփոխությանը։
Ավելի վաղ CNN-ը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ Երմակը Վաշինգտոնում հանդիպել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Թրամփի ապագա խորհրդական Մայք Վալցի հետ՝ քննարկելու ռազմաճակատի իրավիճակը և Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Վենսն ու Վալցը մեկ ժամ տեւած հանդիպման մեծ մասը «լսելու ռեժիմում» էին, գրում է CNN-ը։
Մինչև Թրամփի երդմնակալությունն Ուկրաինան ԱՄՆ-ից ռազմական օգնության փաթեթ և 20մլրդ դոլարի վարկ կստանա





























