Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կիրակի օրը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում վերջին դրամատիկ իրադարձությունները և անվտանգության հարցերը, հայտնում է Hyurriyet-ը՝ վկայակոչելով թուրքական գերատեսչության հայտարարությունը։

Նշվում է, որ Գյուլերն ու Օսթինը քննարկել են նաև երկկողմանի և տարածաշրջանային պաշտպանության հարցերը։

Այսօր առավոտյան հայտնի է դարձել Դամասկոսը թուրքամետ ուժերին հանձնելու մասին։ Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադի իշխանությունն ընկել է։ Նրա գտնվելու վայրը հայտնի չէ։

«Հայաթ Թահրիր ալ-Շամի» գլխավորած թուրքամետ խմբավորումների կայծակնային հարձակումը սկսվել էր նոյեմբերի վերջին։