Վաշինգտոնը դիտարկում է «Հայաթ Թահրիր աշ-Շամի» բացառումն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից։ Այս մասին տեղեկացրել է ամերիկացի պաշտոնյան հատուկ ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ Սիրիայի քաղաքական փոխակերպմանը մասնակցում են սիրիական տարբեր խմբավորումներ եւ կազմակերպություններ, եւ «Հայաթ Թահրիր աշ-Շամը» այդ գործընթացի կարեւոր մասն է կազմելու։ Պաշտոնյան ավելացրել է, որ ԱՄՆ-ը նախատեսում է փոխգործակցել այդ խմբի հետ ամերիկյան շահերի համապատասխան, բայց նշել է, որ ներկա պահին չի կարող մեկնաբանել, թե կմնա արդյոք «Հայաթ Թահրիր աշ-Շամը» ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։ «Մենք այս հարցը կդիտարկենք ապագայում»,- նշել է նա։
Նա նաեւ տեղեկացրել է, որ կարեւոր է գնահատել, թե արդյոք կկատարվեն «Հայաթ Թահրիր աշ-Շամի» որոշակի հայտարարությունները։ Պաշտոնյան շեշտադրել է այն, որ դա բազմակերպ խումբ է, եւ պետք է դրսեւորել խելամիտ մոտեցում նրա նկատմամբ՝ հաշվի առնելով ընթացիկ իրավիճակը եւ պրագմատիզմ ցուցաբերելով։ Նա նշել է, որ «Հայաթ Թահրիր աշ-Շամը» ճիշտ հայտարարություններ է անում եւ ներկա պահին կոռեկտ է գործում։





























