Երկուշաբթի առավոտյան նավթի գինը բարձրանում է Մերձավոր Արեւելքում աշխարհաքաղաքական լարվածության թեժացման ֆոնին։
Brent նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է մեկ բարելը 71,48 դոլար, ինչը 0,36 դոլարով (0,51 տոկոս) բարձր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Ուրբաթ այդ պայմանագրերը էժանացել էին 0,97 դոլարով (1,4 տոկոս)՝ մեկ բարելը 71,15 դոլար։
WTI-ի հունվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում բարձրացել են 0,38 դոլարով (0,57 տոկոս)՝ մեկ բարելը 67,58 դոլար։ Նախորդ աճուրդների տվյալներով՝ այդ պայմանագրերի արժեքը իջել էր 1,1 դոլարով (1,6 տոկոս)՝ մեկ բարելը 67,2 դոլար։





























