Կորեայի Հանրապետության արդարադատության նախարարությունը երկրի նախագահ Յուն Սոկ Յոլին երկրից հեռանալու արգելք է սահմանել։ Դրա մասին երկուշաբթի հայտնել է Yonhap գործակալությունը։
Որոշումն ընդունվել է բարձրաստիճան պաշտոնյաների դեմ կոռուպցիոն հանցագործությունների հետաքննության գրասենյակի՝ համապատասխան արգելք մտցնելու խնդրանքով դիմելուց մեկ ժամ անց, հայտնում է Xinhua-ն։




























