ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի ներդրող Թոմաս Բարաքին առաջադրել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։
«Ուրախ եմ հայտնել, որ Թոմ Բարաքը կլինի մեր հաջորդ դեսպանը Թուրքիայում։ Թոմը երկար տարիներ ղեկավարել է մասնավոր ներդրումային ընկերություն»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցի իր էջում։ Նա նշել է, որ Բարաքն անհրաժեշտ փորձ ունի, եւ որ նրան հարգում են ինչպես քաղաքական, այնպես էլ գործարար շրջանակներում։
Բարաքը Colony Capital ներդրումային ընկերության հիմնադիրն է, Թրամփի մերձավոր ընկերը եւ նրա երդմնակալության կոմիտեի նախկին նախագահը։ 2021թ. ամռանը նրան ներկայացվել են մեղադրանքներ ԱՄԷ շահերը լոբբինգի ենթարկելու եւ Թրամփի արտաքին քաղաքականության վրա ազդելու վերաբերյալ։ 2022թ. նոյեմբերին դատարանը Բարաքին անմեղ է ճանաչել բոլոր կետերով։




























