Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Եվրամիությանը կոչ է անում խստացնել միջոցները Վրաստանի իշխանությունների դեմ։ Իրավապաշտպաններրը նաեւ կարծում են, որ Եվրամիությունը եւ Եվրոպայի խորհուրդը պետք է հետաքննեն ուժի գերազանցման բոլոր փաստերը ցուցարարների հանդեպ եւ պատասխանատվության ենթարկեն հակաիրավական գործողությունների բոլոր մասնակիցներին, տեղեկացրել է SOVA-ն։
«Քաղաքական եւ սահմանադրական ճգնաժամը, որն առաջացել է Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո, մարդու իրավունքների հարցում կոշտ արձագանքը երկրում սպառնալիք են ստեղծում հետագա բարդությունների համար։
Եվրամիությունը դատապարտել է Վրաստանի իշխանությունների ճնշիչ գործողությունները, բայց եկել է վճռական քայլերի ժամանակը։ ԵՄ-ը պետք է պնդի, որ անկախ հետաքննություն իրականացվի Եվրոպայի խորհրդի եւ ՄԱԿ փորձագետների կողմից՝ ուսումնասիրելու համար ուժի անօրինական կիրառումը, կամային ձերբակալումները եւ կոշտ վերաբերմունքի եւ խոշտանգումների ապացույցները»,- նշվել է կազմակերպության հայտարարությունում։





























