Նավթի գինը հինգշաբթի կայունանում է նախորդ աճուրդների վստահ վերելքից հետո։
Brent նավթի փետրվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում են մեկ բարելը 73,62 դոլար, ինչը 0,1 դոլարով (0,14 տոկոս) ավելի բարձր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Չորեքշաբթի այդ պայմանագրերը թանկացել էին 1,33 դոլարով (1,8 տոկոս)՝ մեկ բարելը 73,52 դոլար։
WTI-ի հունվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,04 դոլարով (0,06 տոկոս)՝ մեկ բարելը 70,33 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ այդ պայմանագրերի արժեքը թանկացել է 1,7 դոլարով (2,5 տոկոս)՝ մեկ բարելը 70,29 դոլար։





























