Պատգամավոր Քվոն Սոն Դոնը, որը համարվում է Հարավային Կորեայի ղեկավար Յուն Սոկ Յոլի մերձավոր շրջապատի անդամ, կդառնա կառավարող «Քաղաքացիական ուժ» խմբակցության ղեկավար խորհրդարանում։ Այս մասին տեղեկացել է Yonhap գործակալությունը։

Դեկտեմբերի 14-ին սպասվում է նախագահի իմփիչմենթի երկրորդ քվեարկությունը։ Դեկտեմբերի 7-ին իմփիչմենթը խորհրդարանում չհայտարարվեց կառավարող կուսակցության բոյկոտի պատճառով։ Խմբակցության նախորդ ղեկավար Չհու Գյոն Հոն հրաժարական տվեց քվերակությունից հետո։ Կուսակցության ներկայացուցիչները ստացել են 108 մանդատ խոհրդարանում, իմփիչմենթի համար հարկավոր է 200 ձայն 300 պատգամավոր ունեցող Ազգային ժողովում։